Հայերեն | Русский | English

Տուր փաթեթներ

№ 1 (3 գիշեր / 4 օր)

Օր 1

  • Ժամանում Երևան և տեղափոխում Զվարթնոց միջազգային օդանավակայանից հյուրանոց  
  • Մուտք հյուրանոց
  • Զբոսայց Երևանում (այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոց և Վանի (Արարատ-Ուրարտու) թագավորության Հայոց Արգիշտի արքայի Ք.ա. 782թ. հիմնած Էրեբունի ամրոցի ավերակներ, Մատենադարան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան,  Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր-թանգարան)

Օր 2

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Այց «ԱՐԱՐԱՏ» կոնյակի գործարան (այցի ընթացքում հյուրերը կծանոթանան Հայաստանի կոնյակագործության պատմությանը, իսկ համտեսման սրահում կըմբոշխնեք կոնյակների անզուգական համն ու հոտը
  • Այց Վաղարշապատ / Էջմիածին` Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն էջմիածնի Մայր Տաճար և Զվարթնոցի տաճար

Օր 3

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Այց Գառնու տաճար (1-ին դ.) և Գեղարդի վանական համալիր՝ հայ միջնադարյան ճարտարապետության մի հոյակերտ հուշարձան, որի շինությունների մի մասը ժայռափոր է։ Գառնու ճանապարհին կանգ առ Չարենցի կամարի մոտ, որտեղից անզուգական պատկեր է բացվում դեպի աստվածաշնչյան Արարատ լեռը
  • Լավաշի պատրաստման վարպետության դաս
  • Այց Սևանա լիճ՝ աշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ լճերից մեկը, որը գտնվում է Ծովի մակերևույթից գրեթե 2000 մետր բարձրության վրա և թերակղզում գտնվող Սևանավանք (Սուրբ Աստվածածին և Սուրբ Առաքելոց եկեղեցիները)

Օր 4

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Հյուրանոցի համարի ազատում, տեղափոխում Զվարթնոց միջազգային օդանավակայան

Գները ներառում են

  • Տրանսպորտային փոխադրումները՝ համաձայն երթուղու
  • Զովացուցիչ ըմպելիքներ
  • Զբոսայցի ընթացքում նշված բոլոր տեսարժան վայրերի մուտքի վճարներ
  • Զբոսավարի ծառայություն

Գները ներառում են

  • Տրանսպորտային փոխադրումները ըստ վերոհիշյալ երթուղու
  • Զբոսայցի ընթացքում նշված բոլոր տեսարժան վայրերի մուտքի վճարներ
  • Զովացուցիչ ըմպելիքներ
  • Զբոսավարի ծառայություն

Գները չեն ներառում

  • Օդանավի տոմս
  • Տուրիստական ապահովագրություն
  • Վերոհիշյալ երթուղու մեջ չնշված լրացուցիչ վճարներ և զբոսայցեր

ՆՇՈՒՄՆԵՐ

  • Երթուղին ենթակա է փոփոխման
  • Օրերի առկայությունը ըստ հարցման

Արժեքը

Անձ ՀՀ դրամ Ըստ անձի

 
AMERIABANK
BuySell
USD484487,5
EUR545,5553,5
RUB7,427,67