Հայերեն | Русский | English

Տուր փաթեթներ

№ 3 (6 գիշեր / 7 օր)

 Օր 1

  • Ժամանում Երևան, տեղափոխում Զվարթնոց միջազգային օդանավակայանից հյուրանոց 
  • Մուտք հյուրանոց
  • Զբոսայց Երևանում (այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոց և Վանի (Արարատ-Ուրարտու) թագավորության Հայոց Արգիշտի արքայի Ք.ա. 782թ. հիմնած Էրեբունի ամրոցի ավերակներ, Մատենադարան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան, Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր-թանգարան)

Օր 2

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Այց «ԱՐԱՐԱՏ» կոնյակի գործարան (այցի ընթացքում հյուրերը կծանոթանան Հայաստանի կոնյակագործության պատմությանը, իսկ համտեսման սրահում կըմբոշխնեք կոնյակների անզուգական համն ու հոտը
  • Այց Վաղարշապատ / Էջմիածին` Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն էջմիածնի Մայր Տաճար և Զվարթնոցի տաճար

Օր 3

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Այց Սևանա լիճ՝ աշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ լճերից մեկը, որը գտնվում է Ծովի մակերևույթից գրեթե 2000 մետր բարձրության վրա և թերակղզում գտնվող Սևանավանք (Սուրբ Աստվածածին և Սուրբ Առաքելոց եկեղեցիները)
  • Այց Հաղարծին և Գոշավանք (Նոր Գետիկ) վանական համալիրներ․հայ միջնադարյան ճարտարապետության հոյակերտ հուշարձաններ

Օր 4

  •  Նախաճաշ հյուրանոցում
  • Այց Խոր Վիրապ վանք-ամրոց՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի միջնաբերդի տարածքում 
  • Զբոսայց Արենի գինու գործարան, հայկական լավագույն  գինիների համտեսում
  • Այց Նորավանք վանական համալիր (13-րդ դ.), որը հանդիսացել է Սյունիքի հոգևոր կենտրոնը և Օրբելյանների իշխանական տան տոհմական տապանատունը

 Օր 5

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Այց Օշական գյուղ, որտեղ թաղված է հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը
  • Այց միջնադարյան բերդաքաղաք-ամրոց Ամբերդ (7-րդ դ․)

Օր 6

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Այց Գառնու տաճար (1-ին դ.) և Գեղարդի վանական համալիր՝ հայ միջնադարյան ճարտարապետության մի հոյակերտ հուշարձան, որի շինությունների մի մասը ժայռափոր է։ 
  • Լավաշի պատրաստման վարպետության դաս

Օր 7

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Հյուրանոցահամարի ազատում: Այց Վերնիսաժ․ բացօթյա տոնավաճառ, որտեղից կարելի է ձեռք բերել հայ արվեստագետների ձեռքի աշխատանքներ, արվեստի նմուշներ, հուշանվերներ, ոսկերչական իրեր, գորգեր  և այլն:
  • Տեղափոխում Զվարթնոց միջազգային օդանավակայան

Գները ներառում են

  • Տրանսպորտային փոխադրումները ըստ վերոհիշյալ երթուղու
  • Զբոսայցի ընթացքում նշված բոլոր տեսարժան վայրերի մուտքի վճարներ
  • Զովացուցիչ ըմպելիքներ
  • Զբոսավարի ծառայություն

Գները չեն ներառում

  • Օդանավի տոմս
  • Տուրիստական ապահովագրություն
  • Վերոհիշյալ երթուղու մեջ չնշված լրացուցիչ վճարներ և զբոսայցեր

ՆՇՈՒՄՆԵՐ

  • Երթուղին ենթակա է փոփոխման
  • Օրերի առկայությունը ըստ հարցման

Արժեքը

Անձ ՀՀ դրամ Ըստ անձի

 
AMERIABANK
BuySell
USD474477,5
EUR530,5538,5
RUB7,467,66