Հայերեն | Русский | English

Տուր փաթեթներ

№ 4 (8 գիշեր / 9 օր)

Օր 1

  • Ժամանում Երևան և տեղափոխում Զվարթնոց միջազգային օդանավակայանից հյուրանոց
  • Մուտք հյուրանոց
  • Ազատ ժամանակ
  • Ընթրիք ռեստորանում՝ ազգային կերակրատեսակների համտեսմամբ
  • Գիշերակաց հյուրանոցում

Օր 2

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Զբոսայց Երևանում (այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոց և Վանի (Արարատ-Ուրարտու) թագավորության Հայոց Արգիշտի արքայի Ք.ա. 782թ. հիմնած Էրեբունի ամրոցի ավերակներ, Հանրապետության հրապարակ, Մատենադարան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, Կասկադ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիր, Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր-թանգարան, Ազգային Ժողովի շենքի և ՀՀ Նախագահի նստավայրի դիտարկումը և այլն)
  • Ճաշ ռեստորանում
  • Ազատ ժամանակ
  • Ընթրիք ռեստորանում
  • Գիշերակաց հյուրանոցում

Օր 3

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Այց Վաղարշապատ / Էջմիածին` Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն էջմիածնի Մայր Տաճար, սբ. Գայանեի, սբ․Հռիսիմեի եկեղեցիներ և Զվարթնոցի տաճար
  • Վերադարձ Երևան
  • Ճաշ ռեստորանում
  • Ազատ ժամանակ
  • Ընթրիք ռեստորանում
  • Գիշերակաց հյուրանոցում

Օր 4

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Այց Գառնու տաճար (1-ին դ.) և Գեղարդի վանական համալիր՝ հայ միջնադարյան ճարտարապետության մի հոյակերտ հուշարձան, որի շինությունների մի մասը ժայռափոր է։ Գառնու ճանապարհին կանգ առ Չարենցի կամարի մոտ, որտեղից անզուգական պատկեր է բացվում դեպի աստվածաշնչյան Արարատ լեռը
  • Ճաշ ռեստորանում
  • Վերադարձ Երևան
  • Ազատ ժամանակ
  • Ընթրիք ռեստորանում
  • Գիշերակաց հյուրանոցում

Օր 5

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Ելք հյուրանոցից
  • Այց Սևանա լիճ՝ աշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ լճերից մեկը, որը գտնվում է Ծովի մակերևույթից գրեթե 2000 մետր բարձրության վրա և թերակղզում գտնվող Սևանավանք (Սուրբ Աստվածածին և Սուրբ Առաքելոց եկեղեցիները)
  • Ճաշ Սևանի թերակղզու ռեստորանում
  • Այց Հաղարծին և Գոշավանք (Նոր Գետիկ) վանական համալիրներ, որոնք հայ միջնադարյան ճարտարապետության հոյակերտ հուշարձաններից են Այց Դիլիջան, որը Հայաստանի ամենահայտնի լեռնակլիմայական ու բուժական-առողջարարական վայրերից է
  • Մուտք հյուրանոց Դիլիջանում
  • Ազատ ժամանակ
  • Ընթրիք ռեստորանում
  • Գիշերակաց հյուրանոցում

Օր 6

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Ելք հյուրանոցից
  • Այց Սանահին վանական համալիր (10-13 դդ.)
  • Այց Հաղպատի վանական համալիր, որը Հայաստանի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից է և ընդգրկվել է ՏՈՒՆԵՍԿՕ-Ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում
  • Այց Ալավերդի
  • Ճաշ ռեստորանում
  • Մուտք հյուրանոց Ալավերդիում
  • Ազատ ժամանակ
  • Ընթրիք ռեստորանում
  • Գիշերակաց հյուրանոցում

Օր 7

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Ելք հյուրանոցից
  • Այց Հովհաննավանք և Սաղմոսավանք՝ 5-13-րդ դդ. ճարտարապետության հոյակերտ հուշարձաններ
  • Այց Հայոց այբուբենի հուշարձան
  • Այց Օշական գյուղ, որտեղ թաղված է հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը
  • Ճաշ ռեստորանում
  • Վերադարձ Երևան
  • Մուտք հյուրանոց Երևանում
  • Ազատ ժամանակ
  • Ընթրիք ռեստորանում
  • Գիշերակաց հյուրանոցում

Օր 8

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Այց Խոր Վիրապ վանք-ամրոց՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի միջնաբերդի տարածքում
  • Այց Նորավանք վանական համալիր (13-րդ դ.), որը հանդիսացել է Սյունիքի հոգևոր կենտրոնը և Օրբելյանների իշխանական տան տոհմական տապանատունը
  • Ճաշ ռեստորանում
  • Վերադարձ Երևան
  • Ազատ ժամանակ
  • Ընթրիք ռեստորանում
  • Գիշերակաց հյուրանոցում

Օր 9

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Ելք հյուրանոցից
  • Ազատ ժամանակ
  • Տեղափոխում Զվարթնոց միջազգային օդանավակայան

Գները ներառում են

  • Տրանսպորտային փոխադրումները ըստ վերոհիշյալ երթուղու
  • Զբոսայցի ընթացքում նշված բոլոր տեսարժան վայրերի մուտքի վճարներ
  • Զովացուցիչ ըմպելիքներ
  • Զբոսավարի ծառայություն

Գները չեն ներառում

  • Օդանավի տոմս
  • Տուրիստական ապահովագրություն
  • Վերոհիշյալ երթուղու մեջ չնշված լրացուցիչ վճարներ և զբոսայցեր

ՆՇՈՒՄՆԵՐ

  • Երթուղին ենթակա է փոփոխման
  • Օրերի առկայությունը ըստ հարցման

Արժեքը

Անձ ՀՀ դրամ Ըստ անձի

 
AMERIABANK
BuySell
USD484487,5
EUR545,5553,5
RUB7,427,67