Հայերեն | Русский | English

Հայաստանի մասին

Հայաստանի Հանրապետություն (21 Սեպտեմբեր, 1991)
Պետական կարգ՝
Հանրապետություն
Պետական դրոշ՝ եռագույն՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն հորիզոնական հավասար շերտերով
Տարածք՝ 29,800 կմ2
Բնակչություն՝ 3 300 000
Մայրաքաղաք՝ Երևան
Կրոն՝ քրիստոնեություն (Հայ Առաքելական Եկեղեցի)
Պետական լեզու՝ հայերեն
Ազգային արժույթ՝ դրամ (միջազգային արտարժույթի կոդը՝ AMD)
Ժամային գոտի՝ GMT+4
Կլիման՝ չոր, մերձարևադարձային
Լեռնայի Ղարաբաղի Հանրապետություն (Արցախի Հանրապետություն) –(2 Սեպտեմբեր, 1991)
Տարածք՝ 12.520 կմ2
Բնակչություն՝ 150 000
Մայրաքաղաք՝ Ստեփանակերտ

ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Հայաստանը հայ ժողովրդի բնօրրան է։ Հայերի հայրենիքը՝ Հայաստան-Արմենիա [համաձայն Մովսես Խորենացու (V դ.)] անվանումները ծագում են իրենց նախահոր՝ Հայկի և նրա սերունդներից՝ Արամի անուններից։ Հայկական լեռնաշխարհի բարձրագույն գագաթն է Արարատ՝ Մասիս լեռը (5165 մ)։

«՚՚Նոյը իջնում է սարից»՚՚՚
Հովհաննես Այվազովսկի
Արարատ լեռը

Մեծ Հայքը (312000 կմ2) բաղկացած էր 15 աշխարհներից (նահանգներից)՝ Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Նոր Շիրական, Վասպուրական, Սյունիք (ներառյալ Նախիջևանը), Արցախ, Ուտիք, Փայտակարան, Գուգարք (ներառյալ Ջավախքը), Տայք և Այրարատ։ Մեծ Հայքից դեպի արևմուտք է տարածվում Փոքր Հայքը (68000 կմ2)։ Կիլիկիան Հայաստանը (40000 կմ2) գտնվում է Միջերկրական ծովի հյուսիսարևելյան ափամերձ գոտում։

Հնագիտական հուշարձանները, շումերական, աքքադական, ասորեստանյան և խեթական արձանագրությունները վկայում են դեռևս Ք.ա. III և II հազարամյակներում Հայոց պետական միավորների գոյության մասին՝ Հայկազուննների արքայատոհմի առաջնորդությամբ. Արատտա, Արմանում, Հայասսա, Նաիրի թագավորությունները։

Ք.ա. 9-7-րդ դդ. հայկական Վանի (Արարատ-Ուրարտու) թագավորությունը տարածաշրջանի զարգացած պետական կազմավորումներից էր իր հզոր բանակով, քաղաք-ամրոցներով և հոգևոր կենտրոններով (մայրաքաղաք Տուշպա–Վան, Էրեբունի–Երևան (Ք.ա. 782), Արգիշտիխինիլի–Արմավիր, Արդինի–Մուսասիր, Թեյշեբաինի և այլն), ոռոգման համակարգերով։

Սկսած Ք.ա. V դ.-ից Հայկական թագավորությունը Հայկյան-Երևանդունիների արքայատոհմի գլխավորությամբ հանդես էր գալիս որպես Արևմտայն Ասիայի կարևոր քաղաքական ուժ։ Արմավիրում հայտնաբերված հունարեն արձանագրությունում գրված է. «Գեղեցիկ երկիր Հայաստան» մասին։

Արքաների արքան
Տիգրան Մեծ II

Ք.ա. 189 թ. Մեծ Հայքի արքա Արտաշես I հիմնում է նոր Արտաշատ մայրաքաղաքը և կատարում է կարևոր պետականաշինական բարեփոխումներ։

Մեծ Հայքի Հայկազուն-Երվանդունի–Արտաշեսյանների թագավորությունն իր հզորության գագաթնակետին է հասնում Տիգրան II Մեծի (Ք.ա. 95-55) գահակալության օրոք, երբ Հայոց կայսրության սահմանները հասնում էին մինչև Միջերկրական, Կասպից և Սև ծովերը, Պարսից ծոց և Իրանական բարձրավանդակ։

Քաղաքակրթության մեջ արքայից արքա Տիգրան II Մեծն իր ներդրումը ունեցավ նոր քաղաքների հիմնմամբ (Աղձնիք նահանգում մայրաքաղաք Տիգրանակերտը )Հայաստանի հարավ-արևմուտքում), ինչպես նաև նույնանուն Տիգրանակերտ քաղաքները Արցախում, Ուտիքում, Գողթնում և այլուր), արվեստների հովանավորչությամբ, դրամաշրջանառության համակարգի կատարելագործմամբ, Արևելքի հելլենիստական երկիրներն ավազակային հարձակումներից պաշտպանելով։ Տիգրան II իր հսկողության տակ էր պահում Մետաքսե ճանապարհի Առաջավոր Ասիայի հատվածը։

Հայոց Տրդատ III Մեծ արքայի և սբ. Գրիգոր Լուսավորչի ջանքերով 301թ. Հայաստանում քրիստոնեությունը աշխարհում առաջինը հռչակվում է որպես պետական կրոն։ Ավելի ուշ՝ 405թ. սբ. Մեսրոպ Մաշտոցը հիմնում է հայոց այբուբենը։ Միջին դարերում Հայաստանում զարգացած էր պատմագրությունը, փիլիսոփայությունը, աստղագիտությունը, աշխարհագրությունը, մանկավարժությունը և ճարտարապետությունը։

Լևոն Մեծագործ
Կիլիկյայի Հայկական
պետություն

428թ. հայ Արշակունիների թագավորության անկումից հետո Հայաստանի կառավարումն իրականացվում էր նախարարական համակարգի միջոցով և այս ժամանակաշրջանը լի էր փորձություններով։ 450-451 թթ. Սասանյան Պարսկաստանի քաղաքական, տնտեսական և կրոնական ճնշումների դեմ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ ծագում է Հյրենիքի պաշտպանության և քրիստոնեական հավատքի պահպանմանն ուղղված հայ ժողովրդի ապստաամբությունը։ 481-484թթ. հայ ժողովրդի ապստաամբությունը գլխավորում է Վահան Մամիկոնյանը:

484թ. – 6-րդ դարի առաջին կեսին հայկական Արցախ և Ուտիք նահանգները կազմում են Հայկյան-Սիսակյան-Արանշահիկ Վաչագան Բարեպաշտի հայկական թագավորությունը։ Վաչագան բարեպաշտի կառավարման օրոք Հայ Առաքելական Եկեղեցու Արևելյան թեմը ծաղկում է ապրում Արցախում, Ուտիքում և հարակից շրջաններում։

Պարսից-բյուզանդական, իսկ ավելի ուշ նաև Արաբական խալիֆայության նվաճումների դեմ պայքարի ավարտին 885թ. Վերականգվում է Հայկական թագավորությունը Հայ Բագրատունիների արքայատոհմի գլխավորությամբ (885-1045): Աշոտ I, Սմբատ I, Աշոտ I Երկաթ, Աբաս (մայրաքաղաքը՝ Կարս) Աշոտ III Ողորմած, Սմբատ II, Գագիկ I, Հովհաննես-Սմբատ, Գագիկ II, ինչպես նաև այլ հայկական թագավորությունների (Վասպուրական, Կարս, Սյունիք, Տաշիր-Ձորագետ) արքաները պաշտպանեցին և շենացրին հայկական պետությունը։ Նրանց օրոք ծաղկում էին քաղաքաշինությունը, ճարտարապետությունը, խաչքարների կերտման արվեստը, արհեստագործությունը, հողագործությունը և առևտուրը։ Հայկական դասական ճարտարապետության հայտնի գլուլգործոցը՝ Շիրակում գտնվող Անի մայրաքաղաքը (սկսած 961թ.-ից) ժամանակի աշխարհի խոշորագույն քաղաքներից էր։

Կիլիկիան Հայաստանում (1080թ.-ից իշխանապետություն, 1198-1375թթ.՝ թագավորություն) զարգանում էր երկրագործության, արհեստագործության և եվրոպական երկրների հետ ծովային առևտրի վրա հիմնված տնտեսությունը։ Կիլիկիան Հայաստանում հատվում էին հայկական դրամներ, այստեղ զարգացած էին կրթությունը, ճարտարապետությունը և արվեստի հիմնական ճյուղերը, մասնավորապես՝ մանրանկարչությունը։ Լևոն Մեծագործի (1187թ.-ից իշխան, 1198-1219թթ.՝ արքա) կառավարման օրոք աշխարհում առաջինը ծովային օրենսդրության ոլորտում հիմք դրվեց Jus litoris-ի չեղարկման։ Կիլիկիան Հայաստանի թագավորություն ուներ հզոր բանակ և նավատորմ։

Զաքարյան իշխանական տոհմի իշխանները XIIդ. Վերջին-XIII դ. սկզբին գլխավորում են սելջուկների դեմ պայքարը և վերականգնում հայկական պետականության անկախությունը Հայաստանի հյուսիս-արևելքում։ Այս ժամանակ հզոր էին Արցախ-Խաչենի և Սյունիքի իշխանական տոհմերը։ 1441թ. Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների որոշմամբ Կաթոլիկոսարանը Սիսից վերադառնում է Մեծ Հայք և վերահաստատվում Էջմիածնում։

Հայաստանը մարդկային և նյութական մեծ կորուստներ է կրում XIդ. սելջուկ-թյուրքական, XIIIդ. 30-ական թվականներից թաթար-մոնղոլական, իսկ XVI-XVII դդ. թուրք-պարսկական պատերազմների և ռազմարշավների հետևանքով։

XIX դ. վերջից XX դարի առաջին տասնամյակներում Արևմտյան Հայաստանում հայերի պարբերական բնաջնջումներ իրականացվեցին Օսմանյան կայսրությունում թուրք արյունարբու իշխանավորների կողմից, որոնց գագաթնակետն էր 1915-1923թթ. թուրքական հանցագործ իշխանությունների կողմից կազմակերծված Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում ավելի քան 1,5 միլիոն հաեր բնաջնջվեցին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիան Հայաստանում և Օսմանյան կայսրության զավթած այլ տարածքներում։ Ցեղասպանության ընթացքում բռնագաղթի ենթարկված հայերը գաղթում են Արևմտյան Հայաստանից և այլ տարածքներից աշխարհի տարբեր երկրներ և հիմնում հայկական սփյուռքը։

Ցեղասսպանության հուշարձանը
Ծիծերնակաբրդում

Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորքերի դեմ հայ ժողովրդի մայիսիյան մի քանի հաղթական հերոսամարտերից, հատկապես, Սարդարապատի ճակատամարտից հետո՝ 1918թ. մայիսի 28-ին հռչակվում է Հայաստանի առաջին հանրապետությունը (1918-1920), որը գոյություն ունեցավ բավական բարդ ժամանակաշրջանում (հարյուր հազարավոր փախստականներ, սով, համաճարակներ, թուրքական ագրեսիան և այլն)։

1920թ. օգոստոսի 10-ին Արևմտյան դաշնակից պետությունների և Օսմանյան կայսրության ղեկավարության միջև կնքվեց Սևրի պայմանագիրը, որով թուրքական կառավարությունը ճանաչում էր Հայաստանը որպես ազատ ու անկախ պետություն և Վիլսոնյան Հայաստանը ընդգրկելու էր Վանի, Բաղեշի (Բիթլիս), Կարին-Էրզրումի և Տրապիզոնի նահանգները:

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի խորհրդայնացումից հետո կազմավորվում է Հայկական ԽՍՀ-ը (մայրաքաղաքը՝ Երևան)։ 1921թ. հայկական տարածքները՝ Կարսի նահանգը (ներառյալ Արդահանը, Կաղզվանը և Օլթի-Ուխտիկը) և Սուրմալուի (Սուրբմարի) գավառը (ներառյալ Անին, Արարատ լեռը, Իգդիրը) Մոսկվայում և Կարսում կնքված անօրինական թուրք-խորհրդային պայմանագրով խորհրդային իշխանությունը բռնակցվեց Թուրքիային, ինչպես նաև Նախիջևանը՝ արհեստածին Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Նույն թվականի հուլիսի 5-ի Կովբյուրոյի անօրինական որոշմամբ Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանական ԽՍՀ-ին, իսկ Ջավախքը՝ Վրացական ԽՍՀ-ին։ Խորհրդային տարիներին հայկական պատմական հուշարձանները ավերածությունների են ենթարկվում այդ տարածքներում: Հատկապես մեծ ողբերգություն ապրեց Նախիջևանի բնիկ հայ բնակչությունը: Ամբողջ բնակչությունը բռնագաղթի է ենթարկվել այնտեղից, իսկ պատմական հուշարձանները ամբողջապես ոչնչացվել են հանցավոր ադրբեջանական իշխանությունների կողմից. հայկական եկեղեցիների և այլ հուշարձանների հետ մեկտեղ, տասնյակ հազորավոր խաչքարերի վերջին խումբը ոչնչացվեց 2005թ., իսկ Հին Ջուղայի հայկական գերեզմանոցը վերածվեց զինվորական հրաձգարանի:


Բյուրականի աստրոֆիզիկական աստղադիտարանը

Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին
(1216-1238) և սյունասրահ (ընդունարան)
(1250 - 1260-ական) Գանձասար եկեղեցու

Հայ ժողովուրդը մեծ կորուստներ կրեց նաև 1930-ական թթ.՝ ԽՍՀՄ-ի իշխանությունների կողմից կազմակերպված քաղաքական բռնաճնշումների հետևանքով։ Մեծ է եղել հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական պատերազմում. ԽՍՀՄ-ից 440 000 հայ, այդ թվում՝ Խորհրդային Հայաստանից ավելի քան 300 000-ը։ Իսկ ընդհանուր առմամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցող հայերի թիվը հասել է 600 000-ի: Հայ ժողովրդի ծոցից դուրս եկան մարշալներ՝ Հովաննես Բաղրամյան, Սերգեյ Խամփերյանց (Խուդյակով), Համազասպ Բաբաջանյան, ծովակալ՝ Հովհաննես Իսակով, գեներալներ, ԽՍՀՄ հարյուրավոր հերոսներ, «Փառքի» 3 շքանշանների լրիվ ասպետներ, հայտնի ու անհայտ հազարավոր ուրիշներ: Խորհրդային իշխանությունների հետպատերզամյան տարիներին ՀԽՍՀ-ում զարգացան արդյունաբերությունը, գիտությունը, ճարտարապետությունը, գրականությունը, արվեստն ու սպորտը։

Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ինքավար Մարզի հայ բնակչության Խորհրդային Հայաստանին վերամիավորվելու սահմանադրական իր իրավունքի արտահայտմանը, պաշտոնական Խորհրդային Ադրբեջանը կազմակերպեց Ադրբեջանում հայ ժողովրդի ցեղասպանությունը (Սումգաիթում 1988թ. և Բաքվում 1990թ.), ինչպես նաև իրականացրեց հայերի բռնի տեղահանումները։

1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավելի քան 30.000 հայ է մահանում։ Լիովին կամ մասամբ ավերակների են վերածվում հանրապետության խոշորագույն քաղաքները՝ Գյումրին, Վանաձորը և Սպիտակը։ Այդ դժվար ժամանակաշրջանում բազմաթիվ երկրներ ձեռք մեկնեցին Հայաստանին՝ հումանիտար օգնություն ուղարկելով Հայաստան։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իր անկախությունը հռչակած Հայաստանի Հանրապետությունը տնտեսական ծանր իրավիճակում էր գտնվում։ Մայր Հայրենիքի հետ միավորվելու իր կամքը արտահայտած արցախահայությունը հանդիպելով ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների և նրանց հովանավորած Ադրբեջանի դիմադրությանը, հռչակում է Արցախը որպես անկախ հանրապետություն: Արցախայության ազատ կամքով արտահայտված օրինական՝ անկախ գործողություններին Ադրբեջանի հանցավոր իշխանությունները պատասխանում են ագրեսիայով: Արցախի Ազատագրական պատերազմի արդյունքում տեղի անեցան Շուշիի (8/9.05.1992) և հայկական մի շարք տարածքների ազատագրումը Արցախում, շնորհիվ հայ ազատամարտիկների բարձր հայրենասիրության, քաջության և ռազմական մարտարվեստի տիրապետման։ Հայկական ինքնապաշտպանության զինված ուժերը հերոսաբար ջախջախում են ոսոխին և պաշտպանում են հայրենյաց սահմանները։

1994թ. հրադադարի հաստատման համաձայնագիր է ստորագրվում և կողմերի միջև սկսվում է բանակցային գործընթացը, թեև պարտված Ադրբեջանը շարունակում է մինչ օրս հրադադարի համաձայնագիրը։ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը զբաղեցնում են պատմական Հայաստանի 1/10 մասը Հայկական լեռնաշխարհի արևելյան մասում։

 
AMERIABANK
BuySell
USD474,5478
EUR522530
RUB7,377,57