Հայերեն | Русский | English

Ձմեռային հանգիստ Հայաստանում (6 գիշեր / 7 օր)

Օր 1

  • Ժամանում Երևան և տեղափոխում Զվարթնոց միջազգային օդանավակայանից հյուրանոց 
  • Զբոսայց Երևանում (այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոց և Վանի (Արարատ-Ուրարտու) թագավորության Հայոց Արգիշտի արքայի Ք.ա. 782թ. հիմնած Էրեբունի ամրոցի ավերակներ, Հանրապետության հրապարակ, Մատենադարան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, Կասկադ,  Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիր, Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր-թանգարան, Ազգային Ժողովի շենքի և ՀՀ Նախագահի նստավայրի դիտարկումը և այլն)

Օր 2

  • Նախաճաշ հյուրանոցում, այց Վաղարշապատ / Էջմիածին` Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն էջմիածնի Մայր Տաճար,   և Զվարթնոցի տաճար
  • Այց «ԱՐԱՐԱՏ» կոնյակի գործարան (այցի ընթացքում հյուրերը կծանոթանան Հայաստանի կոնյակագործության պատմությանը, իսկ համտեսման սրահում կըմբոշխնեք 

Օր 3

  • Նախաճաշ հյուրանոցում, այց Ծաղկաձոր՝ Կոտայքի մարզի ամենահայտնի լեռնակլիմայական առողջավայր
  • Այց միջնադարյան Կեչարիս վանական համալիր

Օր 4

  • Նախաճաշ հյուրանոցում, Ժամանց Ծաղկաձորում

Օր 5

  • Նախաճաշ հյուրանոցում, այց Գառնու տաճար (1-ին դ.) և Գեղարդի վանական համալիր՝ հայ միջնադարյան ճարտարապետության մի հոյակերտ հուշարձան, որի շինությունների մի մասը ժայռափոր է։ Գառնու ճանապարհին կանգ առ Չարենցի կամարի մոտ, որտեղից անզուգական պատկեր է բացվում դեպի աստվածաշնչյան Արարատ լեռը

Օր 6

  • Նախաճաշ հյուրանոցում, այց Խոր Վիրապ վանք-ամրոց՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի միջնաբերդի տարածքում
  • Այց Նորավանք վանական համալիր (13-րդ դ.), որը հանդիսացել է Սյունիքի հոգևոր կենտրոնը և Օրբելյանների իշխանական տան տոհմական տապանատունը
  • Այց Արենի գյուղ, գինու գործարան և լավագույն գինու տեսակների համտեսում 

Օր 7

  • Նախաճաշ հյուրանոցում, տեղափոխում Զվարթնոց միջազգային օդանավակայան

Արժեքը

Անձ ՀՀ դրամ Ըստ անձի

 
AMERIABANK
BuySell
USD474,5478
EUR522530
RUB7,377,57